Հայաստանի հայտնի դեմքերը՝ Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին
PHOTOTert.am-ը գրում է.
«Երեկ, այսօր և…». Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոն: Համերգին ներկա էին՝ Սերժ և Ռիտա Սարգսյանները, Արմեն Ամիրյանը: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր պահերը:
ՀՀ Մշակույթի նախարարության և Երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ կազմակերպված համերգին ելույթ ունեցան «Երգի պետական թատրոն» համույթը, Արամոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Արթուր Իսպիրյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Ասատրյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Միշան և այլք: Նրանք կատարեցին Արթուր Գրիգորյանի հին ու նոր երգերը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժորը Արմեն Հյուսնունցն էր:
Երեկոն վարում էին Ավետ Բարսեղյանն ու Անիտա Հախվերդյանը: Միջոցառման ընթացքում պոեզիայի տեսքով հնչեցին նրանց հեղինակած ստեղծագործությունները: Արթուր Գրիգորյանը քչախոս էր, սակայն «Հայաստան իմ չքնաղ» երգից առաջ պատմեց նախապատմությունը: «Այս երգը գրել եմ 1977 թվականին: Մի խումբ ունեի՝ շատ ծիծաղելի անունով՝ «Խատուտիկ», համերգներով մեկնում էինք Արցախ (այն ժամանակ՝ Ղարաբաղ) և գրեցի այս երգը: Գնացինք, երգեցինք, վերադարձանք, ինձ տարան սովետական ԱԱԾ: Ասացին՝ ինչ ես ուզում, ասացի՝ ոչինչ, երգ եմ գրել: Ասացին՝ Ղարաբաղի փոխարեն կարող էիր գրել Հայաստան: Այդ երգն այդպես էլ կնքվեց՝ «Հայաստան իմ չքնաղ», սակայն ի սկզբանե եղել է «Ղարաբաղ իմ չքնաղ»»,- հիշեց երգահանը: Այս համերգին երգը հնչեց հայկական երկու պետությունների անունով:
Արթուր Գրիգորյանին շնորհավորելու են եկել Երգի պետական թատրոնի հին ու նոր սերնդի ներկայացուցիչները, գործընկերներն ու մշակույթի այլ գործիչներ:
Շարունակությունը՝ այստեղ