Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ISTC ինովացիոն կենտրոնի շնորհիվ Հայաստանում կխթանվեն հետազոտական աշխատանքները

SOCIETY

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ, իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսո ւթյան փոխհարաբերությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում: Ծրագիրն այնպիսի նոր տեխնոլոգիաների, գաղափարների համար է, որոնց պետք է վերջին զարգացման քայլը՝ շուկա դուրս գալու համար:

«Ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են:  ISTC-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում և ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- նշում է ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանը:

ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաղթողներին տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլարի չափով՝ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար, աջակցություն առևտրայնացման ռազմավարության մշակման և համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում:

Կստեղծվի նաև համագործակցություն IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի և հայ գիտնականների ու հետազոտողների միջև։ Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը 2016թ դեկտեմբերի 14-ն է: Դիմել կարելի է այս հղումով։

Հիշեցնենք, որ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի,  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնես ի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:  

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service