Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Քրիստինա Կարապետյանը սիրելիի հետ բիզնես է սկսել

PHOTO

Tert.am-ը գրում է.

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ամանորյա ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն այս տարվա հաջողությունների և հաջորդ տարվանից սպասելիքների, այլև սիրելիի՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ համատեղ բիզնես սկսելու ու հարաբերություններն օրինականացնելու հեռանկարի մասին:

 -Քրիստինա, մի՞շտ ես դեկտեմբերի սկզբին արդեն Ամանորյա տրամադրություն ունենում: Դեռ 1 ամիս կա Ամանորին, բայց դու և ընկերդ արդեն թեմատիկ ֆոտոշարք ունեք:

-Իրականում սա անսպասելի ֆոտոշարք էր, քանի որ չէի պատրաստվել: Ես և ընկերս բացել ենք մեր «Pavilion» ֆոտոստուդիան: Ամեն ինչ միասին ենք արել: Տաղավարի պատրաստման հարցում շատ եմ օգնել իրեն, մի շարք դեկորներ ինքս եմ սարքել: Վերջնական արդյունքում ստացանք ամանորյա տրամադրությամբ տաղավար: Որոշել էինք ավելի ուշ անել մեր ֆոտոշարքը, սակայն այնքան սիրուն էր, որ չդիմացանք:)

 -Ասում են՝ համատեղ աշխատանքը խանգարում է անձնական հարաբերություններին, իսկ դուք համատեղ բիզնես եք սկսել: Դժվար չէ՞:

-Մենք շատ ենք խոսել այդ մասին: Թե´ ներկայացման շրջանակներում միասին աշխատելիս, թե´ այլ աշխատանքներ անելիս լինում են հակասություններ, սակայն հաղթահարում ենք: Ամենադժվարն այն ժամանակ էր, երբ առաջին անգամ էինք աշխատում իրար հետ: Կարոն բեմադրում էր մանկական ներկայացում և ինձ տվեց գլխավոր կերպարներից մեկը՝ Կատվի դերը: Սկզբում դժվար էր, բայց մենք  հասկանում ենք, որ գործը գործ է, մեր անձնական հարաբերությունները դրա հետ կապ չունեն: Երբ գնում եմ փորձի, ես իր ընկերուհին չեմ, բոլորի պես դերասան եմ, ում հետ կարող են լինել նաև խնդիրներ:

 -Մի բան է խոսել ճիշտ մոդելի մասին, այլ բան է՝ կիրառել դա: Իսկապես ստացվո՞ւմ է այդպես ապրել և աշխատել:

-Իրականում շատ բարդ է: Երբ առաջին անգամ սկսեցինք աշխատել իրար հետ, շատ դժվարությունների միջով անցանք: Երկուսիս համար էլ շատ դժվար էր, սակայն հաղթահարեցինք: Հասկացանք, որ կարողանում ենք աշխատել իրար հետ, կարելի է նաև համատեղ բիզնես հիմնել:

 

 -Մասնագիտական բախումներ ունենո՞ւմ եք:

-Իհարկե: Ճիշտ է, մենք ճաշակով ու մտածելակերպով շատ նման ենք, սակայն հակասություններ միշտ լինում են: Առանց դրա անհնար է, որովհետև 2 անհատականություն ենք: Ինչքան էլ նույն կերպ մտածենք, հակասություններ լինում են:

 -Արդեն որոշե՞լ ես՝ որտեղ ես դիմավորելու Նոր տարին և ում հետ:

-Սիրում եմ Նոր տարին ընտանիքիս հետ դիմավորել: Կեսգիշերին անպայման պետք է տանը լինեմ: Այնուհետև սիրելիիս, ընկերներիս, քույրիկներիս հետ հավաքվում ենք ու լավ ժամանակ անցկացնում:

Լինում են նաև դեպքեր, որ բոլոր բարեկամներով հանաքվում ենք ու միասին նշում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընտանեկան մթնոլորտում նշեմ Նոր տարին:

 -Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:

- Շատ հաջողակ: Մի շարք ձեռքբերումներ եմ ունեցել աշխատանքի և ուսման մեջ: Շատ բաներ եմ սովորել, մասնագիտական աճն եմ համարում լուրջ ձեռքբերում: Ամենակարևորն այն էր, որ սիրելիս բանակից զորացրվեց:

 -Ի՞նչ սպասելիքներ ունես 2017-ից: Հնարավո՞ր է հաջորդ տարի դու և Կարոն օրինականացնեք ձեր հարաբերությունները:

-Դա շատ լուրջ հարց է: Իհարկե, տրամաբանորեն դա է լինելու մեր հաջորդ քայլը,սակայն այս պահին նման ծրագրեր չունենք:

Հաջորդ տարվանից լավ սպասելիքներ ունեմ: Պետք է էլի աշխատեմ, կատարելագործվեմ: Շատ եմ ցանկանում նկարահանվել գեղարվեստական ֆիլմում:

Շարունակությունը՝ այստեղ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future