Արա Աբրահամյանի և նրա ռուս կնոջ սիրո պատմությունն ու բացառիկ հարսանեկան և ընտանեկան լուսանկարնե
PHOTOWedding.am-ը գրում է.
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամենայն անկեղծությամբ խոստովանեց, որ նույնիսկ ռուս կնոջ հետ ամուսնությունը նրան չօգնեց ռուսերեն սովորելու հարցում, վստահաբար, շատերի մոտ հետաքրքրություն առաջացավ՝ իմանալու՝ ով է «հարսնացուն հյուսիսից»:
Դե ինչ, Wedding.am-ը սիրով կպատմի ձեզ Արա Աբրահամյանի և նրա ռուս կնոջ սիրո պատմությունը և կներկայացնի բացառիկ լուսանկար նրանց հարսանիքից:
Արա Աբրահամյանը ամուսնացել է 1987 թվականին: Նրա կնոջ անունը Նատալյա է: Ինչպես Արա Աբրահամյանն է խոստովանել, իր բախտը կնոջ հարցում շատ է բերել. «Ուրիշների կանանցից լավն է, թե վատը իմ կինը, չգիտեմ, բայց որ ինձ համար ավելի լավ չի լինում, հաստատ է:
Ես նրան ճանաչում եմ, կարելի է ասել, մանկուց: Խնդիրն այն է, որ ես ի սկզբանե ծանոթացել եմ նրա հոր հետ: Ես արդեն միության տնօրեն էի, իսկ նա որպես ղեկավար նոր էր մարզից տեղափոխվել Մոսկվա: Դա 80-ականներին էր: Իմ և ապագա աներոջս հարաբերությունները լավ էին դասավորվել, մենք ընկերացանք: Ես նրանց էի հյուր գնում, իսկ ինքը մեզ էր հյուր գալիս, երբ գալիս էր Հայաստան: Նատաշան այն ժամանակ դեռ դպրոցական էր, և ես չէի էլ կարող մտածել, որ մի օր կդառնա երեխաներիս մայրը:
Ամեն ինչ սկսվեց, երբ մենք Վլադիսլավ Ֆեոդորովիչ Ստանիսլավչիկին, այդպես է աներոջս անունը, հրավիրեցինք միջնեկ եղբորս հարսանիքին: Նա եկել էր ընտանիքի հետ: Նատաշան այն ժամանակ 18 տարեկան էր, և սովորում էր 1-ին կուրսում: Իսկ ես մեծ տղամարդ էի: Ապագա աներս ասաց. «Նա իմ միակ դուստրն է, հուսով եմ՝ պատասխանատու կլինես»: Մեր հարսանիքի տևել է 7 օր՝ Մոսկվայում և Երևանում: Եվ ամեն անգամ սեղանի շուրջ հավաքվում էր 70-80 մարդ:
Շարունակությունը՝ այստեղ