Ո՞ր երկրում է Մայա Պողոսյանն անցկացնելու Ամանորը
PHOTOBlognews.am-ը գրում է.
«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի համար այս տարին հաջողված էր. «Ինձ համար այս տարին երջանիկ, ուրախ և հաջող տարի է եղել, քանի որ ինքս լավատես եմ և փորձում եմ թե իմ աշխատանքում և կյանքում ֆիքսել ավելի դրական պահեր: Այս տարին էլ բացառություն չէր. բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք և ամենակարևորը՝ սկիզբ դրեցի իմ մեծ, նոր նախաձեռնությանը, որը 2017 տարվա սկզբին արդեն կմեկնարիկի: Լինելու է նոր հագուստի խանութ, որը ինքս եմ ղեկավարում: Գաղափարն արդեն կես տարուց ավելի է կա, այն կմեկնարկի արդեն եկող տարվա սկզբին»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Մայան:
Մայան նշում է, քանի որ գործերը շատ են նախապես են պլանավորել, թե որտեղ են նշելու Ամանորը. «Մենք տարեվերջին մեկնելու ենք Դուբայ՝ ամուսնուս և որդուս հետ: Այնտեղ կնշենք, հետո կգանք ընկերների և հարազատների հետ կնշենք»:
Պարզվում է՝ որդու՝ Ալեքսի հետ հանգիստը պլանավորելը բավականին հեշտ է և նրանք տարվա մեջ հաճախ են ընտանիքով հանգստ մեկնում. «Բավականին ակտիվ է իմ տղան, բայց մենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում իրար հետ: Իմ և ամուսնուս համար անփոխարինելի ժամանակց է որդուս հետ անցկացրած ժամանակը, այնպես որ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք մեկնելու»:
Մայաի որդին անհամբեր սպասում է, թե ինչ նվեր է ստանալու ձմեռ պապիկից, անգամ ցուցակ է պատրաստել. «Մեր ընտանիքում դրվածքն այնպիսին է, որ հեքիաթներին և ձմեռ պապիկին հավատում ենք: Տղաս էլ անհամբեր սպասում է և ցուցակ է պատրաստել այն նվերների, թե ինչ պետք է ձմեռ պապիկը բերի տոներին»:
Իսկ այն հարցին՝ ինչ հագուստ է կրելու Ամանորին՝ Մայան պատասխանեց. «Քանի որ մենք ամսի 30-ի գիշերն ենք մեկնում, հագուստն այստեղից կտանեմ, որը կկրեմ Ամանորի գիշերը, իսկ մնացած շոփփինգի մեծ մասը կանեմ Դուբայում` հետագա միջոցառումների համար: Իհարկե ես հետևում եմ նորաձևության տենդենցներին, բայց ես միշտ ասել եմ՝ նորաձևությունը պետք չէ կուլտ դարձնել, պետք է նորաձևությունից քաղել այն, որը համապատասխան է հենց քեզ, որը որ սազում է հենց քեզ: Ես ինքս սիրում եմ կանաչ գույնը, որն այս տարի էլ նորաձև է և իմ աչքերի գույնի հետ էլ սազում է: Դեռևս չեմ որոշել, թե ինչ գույնի հագուստ եմ կրելու»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի