Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են երկրում մարզային միավորները փոխարինել նահանգային միավորներով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի խորհրդարանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստի ժամանակ պատգամավոր Ֆազաիլ Աղամալին առաջարկել է վերացնել Ադրբեջանի ներկայիս վարչատարածքային միավորները` մարզերը, եւ ստեղծել նոր միավորներ` նահանգներ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:
Պատգամավորը այս առաջարկը հիմնավորել է նրանով, որ այդ նոր համակարգը հնարավորություն կտա իրականացնելու ավելի արդյունավետ հսկողություն եւ կառավարում:
Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի քննարկման ժամանակ, մի շարք պատգամավորներ հանդես էին եկել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ բյուջեի ծախսերը կրճատելու նպատակով պետական պաշտոնյաների թիվը 30 տոկոսով կրճատելու առաջարկով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



