Արյան խումբը և քարի ընտրությունը
PHOTOԳիտնականները պնդում են, որ քարերը նույնպես կարելի է «ընտելացնել»։ Կարևոր է, որպեսզի քարի գույնը համապատասխանի արյան խմբին։
Հայտնի է, որ բնավորության գծերը մեծապես կախված են արյան խմբից, իսկ համապատասխանող քարի ընտրությունը հիմնված է հազարամյա փորձի վրա,-տեղեկացնում է Past.am-ը։
Ամենատարածվածն արյան 2-րդ խումբն է, որը հանդիպում է Երկիր մոլորակի բնակչության 40%-ի մոտ։Այս խմբին պատկանող մարդիկ աչքի են ընկնում հանգիստ բնավորությամբ, կազմակերպված են, արագ են հարմարվում նոր շրջապատին։ Խորհուրդ է տրվում կրել ցանկացած կապույտ երանգի քարեր։
Մոլորակի բնակչության 30 տոկոսի արյունը պատկանում է 1-ին խմբին։ Նրանք աչքի են ընկնում ակտիվությամբ, բարձր կամային որակներով, իշխելու ակնհայտ ցանկությամբ Նման հզոր էնեգետիկայով օժտված մարդկանց խորհուրդ է տրվում կարմիր և վարդագույն քարեր` նռնաքար, մարգարիտ, տուրմալին։
Արյան 3-րդ խումբը բնորոշ է երկրի բնակչության 20 տոկոսին։ Աչքի են ընկնում մտքի ճկունությամբ, հակված են ստեղծագործ աշխատանքի, նպատակաուղղված են դեպի նորը` ցանկացած ասպարեզում։Խորհուրդ են տրվում կարմիր, բաց կապույտ, կանաչ, նարնջագույն համադրությունները։ Օրինակ` ամետիստ, ավանտյուրին, չարոիտ քարերը։
Արյան 4-րդ խումբ ունեցող մարդկանց անվանում են «հանելուկային»։ Սովորաբար նրանք հակված են ստեղծագործ կյանքի, բաց են շփումների համար և միաժամանակ` ինքնամփոփ։Չորրորդ խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում կրել կանաչ և կապույտ երանգի զարդաքարեր` զմրուխտ, մալախիտ և այլն։
Անի Գևորգյան