Թրջում ենք ժելատինը սառը ջրում ու թողնում 1 ժամ: Խմորի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ներքևից վերև շարժումներով: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի թխվածքը հանում ենք ձևամանից և թողնում, որ սառչի:
Թրջած ժելատինը դնում ենք միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք շաքարավազն ու վերցնում կրակից: Այս բաղադրատոմսում ժելատինը կարելի է փոխարինել ագար-ագարով (7 գր): Այս դեպքում եփում ենք մինչև 110 աստիճանի հասնելը, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում, որ մի քիչ սառչի (մինչև 70-80 աստիճան):
Հարում ենք կարագն ու խտացրած կաթը, մինչև ստացվի միատարր զանգված:
Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները մինչև փրփրելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ժելատինը և շարունակում հարել մինչև ստանանք խիտ զանգված: Ստացված զանգվածին ավելացնում ենք հարած կարագային զանգվածն ու կրկին հարում:
Ապա ձևամանի մեջ դնում ենք պատրաստի բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և տեղափոխում սառնարան 1 ժամով:
Ջնարակի համար հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա և լցնում պատրաստի տորթի վրա, ապա նորից տեղափոխում սառնարան մինչև ջնարակի սառելը: Ժելատին կիրառելու դեպքում ցանկալի է տորթը պահել սառնարանում: Ագար-ագարի դեպքում կարելի է և սենյակային ջերմաստիճանում պահել: