Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

INTERNATIONAL NEWS

Իրանում դեկտեմբերի 4-5-ը տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը։ Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր երկու երկրների հարաբերո ւթյուններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, կրթության, առևտրի, տարածաշրջանային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտների։

Հաշվի առնելով  երկու երկրների փոխհարաբերությունների բարձր մակարդակը և կուտակված փորձը՝ կողմերը կարևորել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Արձանագրվել է, որ դրա համար ստեղծված է բարենպաստ միջավայր՝ կապված Հայաստանի ԵԱՏՄ անդամագրման և Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնման նպատակով կողմերը նպատակահարմար են համարել համագործակցությունը սերտիֆիկացման և ստանդարտացման բնագավառում։ Նիստի շրջանակներում քննարկվել են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության տեմպերն ակտիվացնելու և Հայաստանի վերականգնվող, մասնավորապես հողմային  էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Իրանական կողմը մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերել հայ-իրանական սահմանին նախատեսվող ազատ տնտեսական գոտու հիմնադրմանը, ինչպես նաև հետագա գործունեությանը մասնակցելու հարցում։ Իրանական ընկերությունների համար կարևորվել է ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալումը և այդ ճանապարհով ԵԱՏՄ տնտեսական շուկաներ մուտք գործելու հնարավորության ձեռքբերումը։

Նիստի ավարտին ստորագրվել է «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ-Ռեզա Նեմաթզադեի հետ։ Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025