Պուտին-Էրդողան բանակցությունները նախատեսված են հաջորդ տարվա առաջին կիսամյակում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017 թվականի առաջին կիսամյակում: Վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում:
Երեքշաբթի Մեդվեդևը բանակցություններ է վարել Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ, ով աշխատանքային այցով ՌԴ-ում էր:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Մեդվեդևը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



