1976 թվականի սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորների կյանքը
LIFE1976թ. սեպտեմբերի 16-ի օրը նշանավորվեց լողորդ Շավարշ Կարապետյանի անձնազոհ արարքով, երբ նա փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։
10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտին։





Աղբյուրը` News- line.am
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



