Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ վարորդը մահացել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 04.20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ 29-ամյա Մայիս Կ.-ի դին, իսկ ուղևոր 27-ամյա Գրիգոր Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ նրանք հորեղբոր որդիներ են:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



