Սխտորի հակացուցումները
LIFEՍխտորը յուրօրինակ բույս է և ունի մի շարք օգտակար հատկություններ: Սակայն, օգուտից բացի, այն կարող է նաև վնաս պատճառել: Մարդկանց որոշ խմբերի համար սխտորը հակացուցված է:
1. Աչքի հիվանդություններ: Սխտորի ամենօրյա օգտագործումը գրգռում է աչքերի լորձաթաղանթը: Աչքերի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սխտորի օգտագործումը:
2. Լուծի դեպքում: Աղիների խանգարման ժամանակ ցանկալի է սխտոր չօգտագործել, որպեսզի ավելի չգրգռվեն աղիների լորձաթաղանթը:
3. Սխտորը պարունակում է թունավոր նյութեր, որոնք քայքայում են լյարդի պատերը: Այն նաև ունի գրգռող ազդեցություն երիկամների վրա:
4. Վիրահատական միջամտությունից առաջ: Բժիշկները խորհուրդ են տալիս սպասվելիք վիրահատական միջամտությունից առնվազն 10 օր առաջ դադարել օգտագործել սխտոր:
5. Ճնշում ունեցող հիվանդներին հակացուցված է սխտոր օգտագործել, քանի որ այն ավելի է իջեցնում արյան ճնշումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: