Բոլորի կարծիքով նոր սանրվածքս ինձ շատ է սազում, վատ կարծիքներ արտահայտում են միայն նախանձները. Ջուս
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսի կարճ սանրվածքը շարունակում է քննարկման թեմա լինել, այս անգամ կարծիքներ են տարածվել, թե Ջուսի նոր սանրվածքն ու վարսերի գույնը նրան տղամարդու է նմանեցնում: Սակայն այդ կարծիքները երգչուհին համարում է ոչ հիմնավորված, ըստ նրա` միայն իրեն նախանձողները կարող են այդպես մտածել.
«Կարծում եմ այդպիսի մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր զուրկ են ինտելեկտից, չունեն բարձր մակարդակ, որ կնոջը տղամարդուց չեն կարողանում տարբերել: Նման բաներ կարող են ասել նախանձները, ովքեր դիտմամբ ուզում են մարդուն վարկաբեկել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սկանդալային երգչուհին:
Ինչ վերաբերվում է սանրվածքին` Ջուսն ընդգծեց.
«Իմ ոճով զբաղվում է իմ տաղանդավոր ու պրոֆեսիոնալ ոճաբան Սերժ Հարությունյանը, որը Հայաստանի լավագույն ոճաբան-վարսահարդարներից մեկն է համարվում: Ասեմ ավելին` իմ կարճ սանրվածքն իսկապես ցնցեց ամբողջ համացանցը: Դրանից հետո շատ նամակներ եմ ստացել, որոնցում մարդիկ հարցնում են, թե որտեղ եմ ներկել մազերս: Ինձ շատ են գրել նաեւ արտերկրի վարսահարդարները, ովքեր մեծ ոգեւորությամբ նշում էին, թե նոր սանրվածքը շատ ոճային է ու այսպես դարձել եմ ավելի հետաքրքիր»:
«Ես ռիսկային մարդ եմ եւ ամեն նոր ոճ ինձ համար նոր արկած է իմ աշխատանքային գործունեության մեջ»,- ընդգծեց Ջուսը, իսկ հարցին, թե նոր սանրվածքի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի սիրելին, պատասխանեց.
«Նա միշտ զարմանում է իմ ոճափոխություններից եւ փորձում է միշտ հասկանալ, որ իմ ոճն ու սանրվածքը աշխատանքիս մի մասն է կազմում: Բոլորի կարծիքով նոր սանրվածքս ինձ շատ է սազում, վատ կարծիքներ արտահայտում են միայն նախանձները»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



