Իսրայելի օդուժը գնդակոծել Է Դամասկոսի մերձակա Մեզա օդանավակայանը. «Ալ Մայադին»
INTERNATIONAL NEWSԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հակառակորդի ինքնաթիռները լուսաբացին սիրիական տարածքի վրա գրոհել են Լիբանանի օդային տարածությունից:
Հարձակումից հետո ավիաբազայում կես ժամվա ընթացքում հզոր պայթյուններ են որոտացել: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ գնդակոծվել Էին օդանավակայանի տարածքի բանակային դիրքերը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների վնասվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դամասկոսի զինվորական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում օդանավակայանի գնդակոծումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



