Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում էական փոփոխություններ է առաջարկում

SOCIETY

 Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում էական փոփոխություններ է առաջարկում: Ազգային ժողովը սկսել է քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության նախապատրաստումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով, որով նոր սահմանումներ են տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ինչպես նաև այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել  ինքնակառավարման մարմիններում: «Այդ պատճառով մենք աշխատանք ենք սկսել այս նախագծի վրա՝ առաջնորդվելով միջազգային մի շարք փաստաթղթերի դրույթները մեր ինքնակառավարման համակարգում ավելի լայն ընդգրկելու սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

Օրենքի նոր նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների վերաբերյալ հասկացությունների նոր սահմանում՝ համապատասխանեցնելով Սահմանադրության ընդունած ձևակերպումներին: «Համապատասխանեցրել ենք հիմնական սկզբունքները Եվրոպական խարտիայի պահանջներին և միջազգային փորձին: Ավելի ընդհանրական սահմանել ենք տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանրական բնութագիրը: Մենք գործող օրենքում համայնքների խնդիր ձևակերպում չունենք, իսկ նոր Սահմանադրությամբ սահմանված է համայնքային խնդիրներ ձևակերպում, ինչը մենք ամրագրել  ենք այս նախագծում», մանրամասնեց Տերտերյանը:

Նա հավելեց, որ ամրագրել են նոր մոտեցում, որը վերաբերում է համայնքների տնտեսական զարգացմանը: Օրենսդրական նախաձեռնությամբ առանձնացվել են այն համայնքները, որտեղ զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություններ կան, ինչպես նաև այն համայնքները, որոնք կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ունենալ:

Օրենսդրական նախաձեռնությամբ տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորություն է նախատեսվել:  «Մյուս կարևոր խնդիրը, որը ես կցանկանայի նշել, այն է, որ տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում՝ հանրային քննարկումներ անցկացնելու չափանիշներ ենք սահմանել, իսկ դրանց ձևաչափը կորոշի համայնքի ավագանին:

Վաչե Տերտերյանը նշեց, որ 3 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանել են համացանցային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն: «3 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքի ավագանու ինստիտուտի և նրա գործունեության համար պարտադիր պայման ենք դրել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողով ունենալու պարտավորությունը: Մենք փորձում ենք լիարժեք դարձնել համայնքի ավագանու գործունեությունը և նրան բերել ինստիտուցիոնալ դաշտ»,-մանրամասնեց փոխնախարարը:

10 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու նիստերը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն համայնքի համացանցային պաշտոնական կայքում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe