ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է շարունակել ճնշումը ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայի պատճառով
INTERNATIONAL NEWSՄիջազգային հանրակցությունը պետք Է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որպեսզի նրան հարկադրի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, դեկտեմբերի 7-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Միջազգային հանրակցությունը պետք Է պահպանի ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի հասնի նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել Է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում «կարեւոր Է պահպանել տնտեսական պատժամիջոցները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



