Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


ԵԽ-ն շարունակելու է ջանքերը Հայաստանում արդարադատության համակարգի զարգացման գործում

INTERNATIONAL NEWS

Եվրոպական միության և Եվրոպայի խորհդի համատեղ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ  «Հայաստանի արդարարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի փակման արարարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանի և Եվրոպայի խորհրդի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հաննե Յունքերը բացման իր խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր շահառուներին, ինչպես նաև ԵՄ պատվիրակությանը` մշտական աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

«Ծրագիրը հասել է նշանակալի և շոշափելի արդյունքների, և Եվրոպայի խորհուրդը շարունակում է իր ջանքերն ու հանձնառությունը` ամրապնդելու Հայաստանի արդարադատության ոլորտի հաստատված հայեցակարգերն ու մեկնարկած գործընթացները»,- շեշտեց նա:

Իրագործման 31 ամիսների ընթացքում այս համատեղ ծրագիրը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-16 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է տեխնիկական և փորձագիտական աջակցություն:

2014 թվականի հունիսից ի վեր ծրագրի շրջանակներում տրամադրվել է օժանդակություն իրավական ակտերի մշակման հարցում, ինպես նաև ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղված աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը, դատական իշխանությանը, արդարադատության ակադեմիային և փաստաբանական դպրոցին, ինչպես նաև այլ ազգային շահառուներին:

Ծրագրի շրջանակներում մշակվել կամ լրամշակվել են առանցքային այնպիսի իրավական ակտեր, ինչպիսիք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Սնանկության մասին» և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքները: Բարելավվել են դատական համակարգի հաշվետվողականության համակարգը և ընթացակարգերը, ինպես նաև Հայաստանում ներդրվել է հաշտարարության ինստիտուտը:

Գագիկ Հարությունյանը իր խոսքում կարևորեց դատական իշխանության անկախությունը և իրավունքի գերակայությանը սկբունքը Հայաստանում:

«Այս սկզբունքի վերաբերյալ պատկերացումները, ցավոք, միշտ չէ, որ ճիշտ են: Ուստի պետք է իրավունքի գերակայությունը դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, քաղաքական, պետական վարքագծի հենքը»,- ընդգծեց Հարությունյանը:

 ՀՀ սահմանադրական դատարանի նախագահն ասաց, որ ծրագրի փակումը դեռ գործի ավարտը չէ և պետք է  նոր մոտեցմամբ և առաջարկություններով լուծել այն խնդիրները, որոնք առկա են դատաիրավական համակարգում:

 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding