Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է կարելի և ինչ չի կարելի անել ցրտահարության դեպքում. սա պետք է իմանա յուրաքանչյուրը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ցուրտ ամիսներին զբոսանքի դուրս գալով՝ մենք կարող ենք ոչ միայն մրսել, այլ նաև ցրտահարվել՝ մեծ վնաս հասցնելով մեր մաշկին։

BlogNews–ը առաջարկում է ծանոթանալ ուղեցույցների, որոնք շնորհիվ դուք կիմանաք, թե ինչ անել ցրտահարության դեպքում։

Որոշեք ցրտահարության աստիճանը

 

Մակերեսային ցրտահարում


Այս դեպքում ցրտահարվում է միայն մաշկը, և տեղի է ունենում արյունատար անոթների սպազմ։ Դրա արդյունքում մաշկի այդ հատվածը կա՛մ գունազրկվում է, կա՛մ էլ կարմրում է։ Այն ուղեկցվում է թմրածությամբ, ցավով և ծակոցների զգացողությամբ։ Եթե ցրտահարումը մակերեսային է, ապա ձեռքը տաքացնելով դուք կազատվեք բոլոր ախտանիշներից։

  • Երեխաներն ավելի շուտ են ցրտահարվում, քան մեծահասակները։
  • Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերը՝ ականջներ, քիթ, այտեր, ձեռքերի մատներ։

Թեթև ցրտահարում


Չնայած որ այս ցրտահարման ախտանիշները շատ տհաճ են, կարիք չկա անհանգստանալու. այն հեշտությամբ բուժվում է։ Այս դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, դառնում է սպիտակ կամ մոխրագույն, կոշտանում է, ցավում է կամ պուլսացիայի է ենթարկվում։ Երբեմն առաջանում են ջրով լի բշտիկներ, սակայն օրգանիզմի հյուսվածքները չեն մահանում, և վերականգնումը մեծ խնդիր չի դառնում։

Ծանր ցրտահարում


Դժվար չէ հասկանալ, որ սա ցրտահարման ամենածանր աստիճանն է։ Մաշկը գունատվում է, կոշտանում և նմանվում է մոմի։ Մարդը զգում է զգայունության կորուստ և թմրածություն։ Երբեմն մաշկի վրա առաջանում են արյունով լի բշտիկներ, կամ մահացած մաշկն անջատվում է և դառնում մոխրագույն կամ սև։

  • Ծանր ցրտահարման դեպքում տուժում են մկանները և ոսկորները։ Մաշկը մահանում է, և բարձրանում է հյուսվածքների մահվան հավանականությունը։

Ցրտահարության բուժում

1. Մի՛ տրորեք ցրտահարված մաշկը


Նկատելով ցրտահարության նշանները՝ անմիջապես մտեք որևէ տաք սենյակ և տաքացրեք ցրտահարված մաշկը։ Ձեռքերը դրեք թևատակերում, իսկ դեմքը ծածկեք չոր ձեռնոցներով։ Դրանից հետո ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ ցրտահարված մաշկը շփվի ցածր ջերմաստիճանով իրերի հետ և ոչ մի դեպքում մի՛ տրորեք ցրտահարված մաշկը, քանի որ դա կարող է էլ ավելի ծանր վնասներ հասցնել։

2. Ցավազրկող ընդունեք


Եթե Ձեզ մոտ ծանր ցրտահարում է, ապա տաքացման գործընթացը կարող է ցավեր առաջացնել։ Առավել անցավ գործընթացի համար ցավազրկող ընդունեք․ ցանկալի է, որ դա Իբուպրոֆեն լինի։ Մասնագետները արգելում են ասպիրինի ընդունումը, քանի որ դա կարող է խանգարել վնասված հյուսվածքների վերականգնմանը։ Ոչ մի դեպքում չգերազանցեք դեղամիջոցների թույլատրված չափաբաժինը։

3. Զգուշորեն տաքացրեք մաշկը գոլ ջրում


Ջրի օպտիմալ ջերմաստիճանը 40-42 աստիճանն է։ Ձեզ կթվա, որ ջուրը շատ տաք է, սակայն դա այդպես չէ։ Հնարավորության դեպքում ջրի մեջ ավելացրեք հակաբակտերիալ օճառ՝ վտանգավոր վարակներից խուսափելու համար։ Ջրում մնացեք 15 րոպե (ծանր ցրտահարման դեպքում մինչև 1 ժամ)։ Կրակի կամ այլ ջերմարտադրող սարքերի մոտ տաքանալը հակացուցված է, քանի որ այդ պարագայում դուք չեք կարող կառավարել տաքացման գործընթացը։

4. Չի կարելի ալկոհոլ օգտագործել


Սպիրտային խմիչքները զգալիորեն նվազեցնում են ցրտի զգայունությունը և խանգարում են ժամանակին նկատել ցրտահարությունը։ Բացի այդ՝ արբած լինելը չի թողնի պատշաճ կերպով կառավարել վերականգնման գործընթացը։ Վերականգնվող մաշկը պետք է սկզբում դառնա վարդագույն կամ կարմիր, իսկ հետո դանդաղ վերադառնա իր բնական գույնին։

5. Անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի


Եթե մաշկի վնասված հատվածը չի վերադառնում բնական վիճակին 24 ժամի ընթացքում, ապա անպայման դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Ընդհանուր խորհուրդներ

1. Կրեք բազմաշերտ հագուստ


Ցրտահարումից կարելի է պատշպանվել մի քանի շերտ հագուստ կրելով։ Ցանկալի է օգտվել այնպիսի հագուստից, որը ջրակայուն և ջերմամեկուսիչ է։ Մի՛ մոռացեք պատշաճ կերպով պաշտպանել պարանոցը և գլուխը։

2. Տանից դուրս գալուց առաջ լավ սնվեք


Ցուրտ ամիսների երկար ժամանակով դուրս գալուց առաջ լավ սնվեք։ Սնունդի պակասը և հոգնածությունը կարող են թուլացնել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները և դառնալ ցրտահարության պատճառ։

3. Ցուրտ եղանակին մի՛ ծխեք


Ծխելու ժամանակ նեղանում են արյունատար անոթները, և պակասում է արյան հոսքը դեպի վերջույթներ։ Այդ իսկ պատճառով ծխողները առավել հաճախ են դառնում ցրտահարության զոհ։

4. Մի՛ օգտագործեք խոնավ կոսմետիկա


Ինչպես հայտնի է, ցուրտը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով տանից դուրս գալուց առաջ չի կարելի օգտագործել ջրի հիման վրա ստեղծված քսուքներ կամ կոսմետիկա։ Խոնավեցնող քսուքը պետք է փոխարինել սնուցող քսուքով, սակայն սնուցողը նույնպես պետք է քսել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ։ Դեմքը պատշտպանելու համար պետք է օգտվել հատուկ կոսմետիկ միջոցներից։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns