Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը՝ Հանովերում
SPORTՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: Այդ մասին հայտնել է 35-ամյա բռնցքամարտիկը, որի հաջորդ մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
«Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ երրորդ հաղթանակից հետո ինձ ավելի ազատ եմ զգում: Ես միշտ վստահ եմ եղել բռնցքամարտում իմ հզորության վրա: Իմ մրցակիցները պետք է զգուշանան, իսկ երկրպագուները՝ ուրախանան, քանի որ առջեւում դեռ շատ հաղթանակներ կան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



