Մոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում դժբախտ պատահարից Հայաստանի քաղաքացի է մահացել: NEWS.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, հոսանքահարումից մահացել է 1984թ. ծնված Հ. Փիլոյանը:
Երիտասարդը, որը ծնունդով Լոռու մարզի Սարահարթ գյուղից է, Մոսկվայում շինարարական աշխատանքներ էր իրականացնում: Մեզ հայտնի դարձավ, որ իր կողմից շահագործվող վերամբարձ կռունկով աշխատանքն ավարտելուց հետո երիտասարդն այն կայանել է բարձր լարում ունեցող էլեկտրասյան մոտ՝ կռունկի սլաքը բարձրացրած վիճակում, եւ սկսել է լվանալ մեքենան:
Մեքենայի անսարք լինելու պատճառով վերամբարձի ձողն սկսել է իջնել ցած և երբ դիպչել է լարերին, Փիլոյանը հոսանքահարվել ու տեղում մահացել է: Երիտասարդ տղայի դին այսօր արդեն տեղափոխվել է գյուղ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



