Պիցցան ուտելու ձևերը վկայում են մարդու խառնվածքի մասին
LIFE1in.am- ը գրում է.
Kedem պորտալի փոխանցմամբ՝ Էմորիի համալսարանը ներկայացնող ամերիկացի գիտնականները կարծում են, որ պիցցան ուտելու ձևերը կարող են շատ բան պատմել մարդու խառնվածքի մասին։ Մասնագետների կարծիքով՝ պիցցա ուտելու սովորությունը որոշակիորեն վկայում է անձին բնորոշ յուրահատկությունների մասին։
Մարդիկ, ովքեր նախընտրում են պիցցա ուտել՝ այն մասնատելով կտորների, չեն մտահոգվում կանոնների մասին, չեն սիրում ժամանակ վատնել։ Նրանց կարգախոսն է. «Ես ուտում եմ, որ ապրեմ, ոչ թե ապրում եմ, որ ուտեմ»։
Մարդիկ, ովքեր առաջին հերթին ուտում են պիցցայի միջնամասը, սիրում են տպավորություն թողնել և գտնվել ուշադրության կենտրոնում։ Դանակի ու պատառաքաղի օգտագործմամբ պիցցայի օգտագործումը խոսում է մարդու կազմակերպված, հանգիստ ու զուսպ խառնվածքի մասին, ով սովոր է վերահսկել իրավիճակը։
Այն մարդիկ, ովքեր պիցցան ուտում են ձեռքով՝ կտորներ կտրելով ծայրերից, հակված են լինել ավելի զգուշավոր և նախընտրում են չսխալվել և իրերը գնահատել օբյեկտիվորեն։



