Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը սահմանային լարվածության թուլացման կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ:
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը' Պասկալ Մոնյեն ասել է. «Ես տեղյակ եմ, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



