Վարչապետը Շաբոյանին տոներին ընդառաջ առաջարկեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
POLITICS ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց, հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետը նշեց դեկտեմբերի 8-ի կառավարության նիստին:
«Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսավարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»,- ասաց վարչապետը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



