Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի համար Ամանորը տոն դարձնում

PHOTO

Blognews.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության դերասանուհի Ելենա Բորիսենկոյի համար տարին հաջող էր. նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում: Տարվա վերջն էլ դերասանուհու համար հագեցած է, և ինչպես նա է ասում, ոչինչ չի հասցնում. երկու ֆիլմի նկարահանում, սերիալ, Ամանորյա ծրագրի նկարահանումներ և երկու սիրելի շունիկներ, որոնց հետ սիրում  է ժամանակ անցկացնել:

«Ես երկու շուն ունեմ, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Միակ ժամանակը, որ կարողանում են մեծ շանս զբոսանքի հանեմ, առավոտյան ժամը վեցն է: Շունս հիմա ձագեր ունի, և մեր տանը լրիվ քաոս է: Բացի այդ՝ ակտիվ նկարահանումների փուլ է, ինչպես նար ամանորյա եռուզեռ»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է դերասանուհին և ավելացնում, որ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում: 

«Մի ֆիլմն Արման Չիլինգարյանին է, որը  90-ականների մասին է: Ինձ համար շատ հետաքրքիր էր․ ցուրտ և մութ տարիներ, մոմի լույս, և այն տանը, որտեղ նկարահանում էինք իմ տեսարանները, բավականին ցուրտ էր, և կարծես այդ տանից 90-ականների շունչը զգացվեր: Տարօրինակ նոստալգիա էր, և գիտեք՝ ինչն էր հետաքրքիր, որ հոգևոր և ուրախ բան կար այդ տարիներին: Ես այդ օրվա նկարահանումից այնքան ոգևորված եմ տուն եկել: Մյուսը կարճամետրաժ հոգեբանական ֆիլմ է, որի փակագծերը դեռ չեմ բացի»: 

Ելենայի համար Ամանորն ամենապայծառ և լուսավոր տոներից էր, բայց. «Այս վերջին տարիներին, կարծում եմ, հենց Ամանորի օրերին զգացվում է երկրի վիճակը, և այն ինձ ցավ է պատճառում: Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում է ուտելիքի մասին մտածել, քանի որ դա չի ինձ համար տոնը: Որքան էլ տխուր լինեմ, ես ունեմ մայր, ով պատրաստ է ոչ մի բանից տոն սարքել և նույնիսկ այն ժամանակ, երբ ասում եմ՝ ոչնչի հավես չունեմ, մայրս գնում է տոնածառ է բերում և ասում՝ վերջ, մենք հիմա ժպտում ենք, և ամեն ինչ լավ է: Դեկտեմբերի 31-ին այստեղ եմ լինելու, բայց հետո պատրաստվում եմ փախչել, բայց չեմ ուզում ասել, թե ուր»,- ասաց Ելենան, և ինչպես ասում են, կասկածի առիթ տվեց:

Ու՞ր է գնում դերասանուհին, ինչու՞ որոշեց գաղտնի պահել, արդյո՞ք դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն կա. «Ես իմ անձնական կյանքի մասին առհասարակ չեմ խոսում, կներեք, բայց ես սիրում եմ ինտրիգներ» :) 

Թե ինչ հագուստ է կրելու դերասանուհին Ամանորի գիշերը, դեռ չի որոշել. «Չնայած նոր հագուստ ունեմ, գուցե դա կկրեմ: Ես մտածում եմ, որ մարդու ճաշակը կա՛մ կա, կա՛մ չկա: Երբ ինքս ինձ համար ինչ-որ նոր բան եմ հորինում, հետո պարզվում է՝ դա նորաձև է: Շատ կարևոր է, թե ով է կրում հագուստը և ինչպես է մատուցում: Ես թիթիզ եմ և սիրում եմ ինձ համար հագուստներ հորինել»,- եզրափակեց Ելենան։

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced