Ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ. Մխիթարյան
SPORTՖուտբոի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի հետ խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին:
«Լավ հիշողություններ ունեմ Օդեսայի հետ կապված, քանի որ նախորդ անգամ «Շախտյոր»-ի կազմում դարձա հեթ-տրկի հեղինակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսելով առաջիկա խաղի մասին` շեշտել է, որ «կարմիր սատանաններին» բարդ խաղ է սպասվում: «Մոուրինյոյի հետ շատ ենք խոսել և նա ինձ բացատրել է, թե ինչ է հարկավոր: Փորձում եմ դրական մտածել և տարբեր պահերի ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ»,-եզրափակել է Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



