Հայ մարզիկները մեկնում են Եվրոպական խաղերին
SPORTՀայ մարզիկների առաջին խումբն արդեն մեկնում է առաջին Եվրոպական խաղերին:
Հայաստանը ներայացնող մարզիկներից առաջինը Բաքու են մեկնում հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի 4 անդամները` Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը և Ռոման Ամոյանը: Մեր մարզիկները Բաքու կհասնեն Թբիլիսիով: Մեր մարզիկները մինչ մեկնելը հանդիպել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի Ռոման Ամոյանը, ով 59 կգ քաշային կարգում կմենամարտի հունիսի 13-ին: Մյուս երեք մարզիկները կմենամարտեն հունիսի 14-ին:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ. բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հ րաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ): Սամբո` 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան: Թաեքվոնդո` Արման Երեմյան:
Բաքվի խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիներից նրանք, ովքեր կնվաճեն առաջին հորիզոնականը, ստանան 50 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը` 30 հազար, իսկ երրորդ տեղը` 20 հազար դոլար: Իսկ մարզիչներին կհատկացվի այդ ամենի 50 տոկոսը: Առաջին խումբը կմեկնի հունիսի 10-ին: Իսկ ընդհանուր պատվիրակությունը կունենա 53 անդամ:
X