«Բանանցը» երկու արտասահմանյան հավաք կանցկացնի
SPORT2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում Երևանի «Բանանցը» կանցկացնի երկու արտասահմանյան հավաք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հավաքը «Բանանց»-ը կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը: Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող «Футбольный мир» սպորտային բազայում:
Երկրորդ հավաքը տեղի է ունենալու փետրվարի 11-20-ը՝ Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին տեղի է ունենալու ընկերական հանդիպում Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թվականի մարտի 5-ին, «Բանանց» - «Ալաշկերտ» խաղով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



