Կիվիով դիմակ՝ մաշկը թարմացնելու ու գունաբացելու համար
LIFEՀաջորդ անգամ, երբ կլսեք, թե գեղեցկության համար մեծ գումարներ են պահանջվում, ուղղակի խորհուրդ տվեք նայել մրգերի զամբյուղին։ Մրգերը բավական են գեղեցիկ տեսք, առողջ ու փայլող մաշկ ունենալու համար։
Կիվին այն անհավատալի միրգն է, որը ոչ միայն անհրաժեշտ է օրգանիզմին, այլ նաև մաշկին։ Այն հարուստ է վիտամին C-ով, E-ով, ինչպես նաև հակաօքսիդանտներով, որոնք էական նշանակություն ունեն երիտասարդ մաշկի համար։ Այն խոնավեցնում է ու փափկեցնում մաշկը, խթանում մաշկի բջիջների վերականգնումը՝ այն դարձնելով առաձգական ու երիտասարդ։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• Կես կիվի
• Կես բանան
• 1 ճաշի գդալ մածուն։
Կիվին լցնել տարայի մեջ ու տրորել պատառաքաղով, ավելացնել բանան ու կրկինտրորել։ Վերջում ավելացնել մածունն ու լավ խառնել։
Դիմակը քսել մաքուր մաշկին, պահել 20-30 րոպե։ Լվացվել գոլ ջրով։
Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



