Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ: Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին ` կայծակնայինը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



