Դեկտեմբերի 26-ին հաստատվելու Է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստում պետք Է հաստատվի Մաքսային օրենսգիրքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Փաստաթղթի նախագիծը երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության Է արժանացել նոյեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում:
«Մենք ձեզ դեկտեմբերի 26-ին սպասում ենք Սանկտ Պետերբուրգում: Հաստատվելու Է նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը նույնպես կարեւոր ուղենիշ Է միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին»,-ասել Է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



