Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Լիա Զախարյան. «Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը»

PHOTO

Blognews.am-ը գրում է,

Ի՞նչ հետաքրքրություններ ունի ժամանակակից հայ երիտասարդությունը, ի՞նչ են հասկանում հայ աղջիկները նորաձև լուք ասելով, ինչպե՞ս փոքր քաղաքից գալ մեծ քաղաք ու դառնալ դերասանուհի․ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ BlogNews.am-ը հարցազրույց է ունեցել մեր էկրանների ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկի՝ Լիա Զախարյանի հետ։

 

- Լիա, ինչո՞վ ես հիմա զբաղված։

- Քանի որ սովորում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ներկա պահին քննաշրջանի մեջ եմ, բացի դրանից՝ նոր բեմադրության ենք պատրաստվում, իսկ մոտ ապագայում նաև կնկարահանվեմ նոր սիթքոմում, որը եթերում կլինի մեկ շաբաթից:

 

- Դու այն դերասանուհիներից ես, ում հետևում են հատկապես դեռահասները: Երևի դա նրանից է, որ դերերդ հիմնականում թիթիզ, fashion-աղջկա կերպարներ են: Իսկ իրականում ի՞նչ ես հասկանում՝ նորաձևություն ասելով:

- Նորաձև ասելով՝ հասկանում եմ ներկայանալի տեսք ունենալ: Երևի fashion-աղջկա իմ կերպարը նաև ձևավորվել է նրա համար, որ շատ հաճախ եմ իմ անձնական սոցէջեր տարբեր լուքերով լուսանկարներ ներբեռնում: Իսկ իրականում դա ոչ թե թիթիզանալու նպատակով եմ անում, այլ համագործակցում եմ ֆեշն-դիզայներ Ալիսա Հարությունյանի հետ և նրա համար արված ֆոտոշութերից լավագույն կադրերով նաև իմ էջերում եմ կիսվում:

- Նորաձև ու ոճային լինելու համար ինչն է առաջնային՝ ճաշա՞կը, թե՞ գումարը։

- Գումարը բացարձակ կապ չունի: Եթե դու ունես ճաշակ, գիտակցում ես՝ ինչ է քեզ պետք, ինչ լուք ես ուզում վերջնական արդյունքում ստանալ, կարող ես մտնել ամենամատչելի գներով ցանկացած խանութ, գնել այնտեղից քեզ անհրաժեշտ մի քանի բան, հետո համադրել դրանք քո ունեցածի հետ ու ստանալ շատ թարմ ու նորաձև տեսք: Ինքս շատ հազվադեպ եմ թանկարժեք խանութներից հագուստ գնում ու երբեք չեմ կարևորում՝ բրենդային է հագուստը, թե ոչ:

 

- Ժամանակակից տղաներն ու աղջիկները ի՞նչ առավելություններ ու թերություններ ունեն: 

- Ժամանակակից երիտասարդության միակ առավելությունն այն է, որ նա լավ ինֆորմացված է: Հիմա զարգանալու, ինքնակրթվելու համար հնարավորություններ շատ կան՝ համացանց, գերզարգացած հեռուստատեսություն, գրականություն: Նաև արտասահմանի հետ շփումն է հիմա շատ: Իսկ բացասականից կասեմ, որ տղա-աղջիկ փոխհարաբերություններն են մի տեսակ անվստահելի դարձել: Տղաներն աղջիկներին չեն վստահում, աղջիկներն էլ՝ փոխադարձաբար:

- 10 տարի առաջ 25 տարեկանը բոլորած աղջկա միակ մտահոգության թեման ամուսնանալն էր: Հիմա աղջիկներն այդ մասին, կարծես, սկսում են մտածել 30-ից հետո: Այդպե՞ս է:

- Այդպես է: Ժամանակակից աղջիկների համար հիմա կարևոր մի բան կա՝ ամուսնությունից առաջ կայանալ: Սա նաև նրանով է պայմանավորված, որ հիմա հնարավորություններն են շատացել: Տղաների ընտրության հարցում էլ ժամանակակից աղջիկները շատ բծախնդիր են ու երկար են փնտրում իրենց միակին, ում հետ կյանք կկապեն: Ահա այս ամենի արդյունքում էլ ամուսնության տարիքը հասնում է մոտ 30-ին:  

Ցանկացած աղջիկ էլ գիտակցում է, որ ամուսնությունից հետո իր կյանքը փոխվելու է՝ նոր կարգավիճակ, նոր պարտականություններ, նոր ընտանիք, որտեղի դրվածքին հարմարվել է պետք: Կարծում եմ՝ շատ աղջիկներ էլ հենց այս ամենը հետաձգելու համար են ուշացնում իրենց ամուսնության հարցը:

- Լավ լուսանկար ներբեռնել համացանց ու վերջ, օրը կայացել է. այսպես է մտածում  համացանցում «ապրող» աղջիկների մի ստված հատվածը: Ծանոթներիդ մեջ այսպիսիները շա՞տ են:

- Շատ են: Ամեն անգամ Ինստագրամ մուտք գործելով՝ միանգամից «որոնում» դաշտն եմ նայում, ու անկեղծ՝ զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ նկարներ են ներբեռնում շատ աղջիկներ: Ուտելիք, հագուստ, սելֆի-բելֆիներ... Չեմ հասկանում այդ ամենի իմաստը, նպատակը: Անկեղծ եմ ասում՝ տհաճ է: Այլ բան է, եթե լուսանկարներով փորձես ներկայացնել քո առօրյան, նորաձև տեսքը կամ ինչ-որ միջոցառում, բայց երբ հայ աղջիկը բելֆի է ներբեռնում համացանց, սա արդեն իրոք չափազանց է: Տղաները երբեք լուրջ չեն վերաբերվի նման աղջիկներին: Դա տղային գրավելու ձև չէ:

- Ծնվել, մեծացել ես Գորիսում: Բա՞րդ էր քեզ համար Երևան բերող ճանապարհը:

- Անգլերենս բարձր մակարդակի հասցնելու համար մայրս դեռ ութերորդ դասարանից ինձ ամիսը մեկ անգամ Երևան էր բերում: Մեծ քաղաքն ինձ միանգամից էր գրավել: Հետո ընդունվեցի Բրյուսով ու մամայիս հետ եկա Երևան: Մամաս միշտ հետս է եղել, երևի դրա համար էլ դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել:

- Բառեր, որոնք երբեք չես օգտագործում քո խոսակցականի մեջ:

- Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը: Իրոք գռեհիկ է: Կանացիությունը պակասում է ժամանակակից աղջիկների մեջ, և խոսքը բոլորովին էլ արտաքինի մասին չէ: Չգիտեմ ինչ է դա՝  դաստիարակության պակաս, թե համացանցի ազդեցություն․ որտեղ էմոցիաներ պետք չեն, դու ուղղակի գրում ես բառեր: Իսկ կինը առաջին հերթին պետք է առանձնանա իր կանացիությամբ, հեզությամբ, հայացքով՝ վերջապես:

 

- Մեծացել ես ավանդական հայկական, գորիսեցու ընտանիքում: Հայրդ ինչպե՞ս վերաբերվում քո մասնագիտությանը:

- Սկզբում ոչ մի կերպ չէր հարմարվում, իսկ հիմա արդեն հարմարվել է, մեկ-մեկ էլ հացրնում է, հետաքրքրվում է գործերիցս: Ասում են, որ էկրանին ինձ տեսնելիս էլ գոհ ժպտում է, բայց բան չի ասում)): 

- Եթե ընտրության առաջ լինես՝ ընտանիք կամ մասնագիտություն, ո՞րը կընտրես։

- Կար մի շրջան, երբ ես ընկեր ունեի: Սիրահարված էի այնքան, որ եթե նա պահանջեր, որ չնկարահանվեմ, ես այդպես էլ կանեի: Բայց նման բան չկար: Հակառակը, նրան դուր էր գալիս այն, ինչով ես զբաղվում եմ: Կարծում եմ՝ հետագայում էլ նման խնդիրներ չեն լինի իմ կյանքում: Իսկ եթե լինի, հավանաբար ընտանիքը կընտրեմ: Ես շատ եմ ուզում ունենալ գեղեցիկ, հայկական ընտանիք, իսկ ամուսինս անպայման հայ պետք է լինի:

 

- Խոսքերիցդ հասկացա, որ քո սիրո պատմությունը անցյալում է: Այդպե՞ս է: 

- Այդպես է: Պարզապես իրար չհասկացանք, չստացվեց, բայց իմ մասնագիտությունը բոլորովին կապ չուներ այստեղ:

- Եվ ամենավերջում, ինչպե՞ս ես քեզ պատկերացնում 20 տարի անց։

- Երազում եմ այդ պահի դրությամբ լինել երկրագնդի ¼-ը շրջած, ռուսական շոուբիզնեսում հաստատված և այնքան հարուստ, որ կարողանամ լուրջ բարեգործությամբ զբաղվել: Նորից եմ կրկնում՝ երազում եմ... Իսկ երազանքները մեզ ստիպում են շատ աշխատել՝ դրանք իրականություն դարձնելու համար:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns