Դիետոլոգների խորհուրդները ամանորյա սննդակարգի վերաբերյալ
PHOTOԴիետոլոգները խորհուրդ են տալիս Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց հնարավորինս խուսափելու համար ճիշտ սնվել և չտրվել սննդի նկատմամբ գայթակղությանը: Անպայման պետք է ուտել բանջարեղեն, օգտագործել սպիտակուցներ, միրգ, պանիր, լոբեղեն, ոսպեղեն ու չչարաշահել քաղցրը: Ճիշտ սնվելու դեպքում բեռնաթափման կարիք չի լինի:
Գիրանալու խնդիրը գոյություն ունի նաև մյուս 365 օրերին, ոչ թե միայն Ամանորի տոնական առաջին հինգ օրերին: Եթե դուք ողջ տարին ճիշտ եք սնվում, ապա Ամանորին գիրանալու խնդիր չեք ունենա:
Իհարկե, հիմնականում 1-2 կգ գիրանում են, բայց դա այդպես է ամբողջ աշխարհում, քանի որ մարդիկ ավելի շատ են ուտում, քիչ շարժվում: Տոնական սեղաններից օգտվելուց բացի մի՛ չմոռացեք շատ հեղուկներ օգտագործելու մասին, խմեք հատկապես հասարակ ջուր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: