Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ փորձագետը Բրիտանիայում ներկայացրել է թանգարանային ոլորտի հայկական փորձը

CULTURE

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը մասնակցել է Բրիտանական թանգարանի ու գործընկերների կողմից Անգլիայում և Շոտլանդիայում անցկացված միջազգային վերապատրաստման վեցշաբաթյա դասընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն անցկացվում է արդեն տասներորդ տարին: Հայաստանը ծրագրին մասնակցում է անցած տարվանից` Դավիթ Պողոսյանի ներկայացրած հայտի հիման վրա: Տարբեր երկրներից ընտրված մասնագետները հնարավորություն են ունենում մասնակցելու սեմինարների, թանգարանների տարածքներում կազմակերպված քննարկումների, դասախոսությունների և պրակտիկ աշխատանքների: Արդյունքում մասնակիցները ներկայացնում են Բրիտանական թանգարանի հավաքածուներից ընտրված առարկաների հիման վրա ստեղծված ցուցահանդես-նախագծեր:

Այս տարի ծրագրին մասնակցել է 14 երկրիր ներկայացնող (Չինաստան, Մալազիա, Հնդկաստան, Պակիստան, Տաջիկստան, Իրան, Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Եգիպտոս, Պաղեստին, Իրաք, Սաուդյան Արաբիա, Սուդան) 24 մասնագետ: Հայաստանը ներկայացրած Դավիթ Պողոսյանը հանդես է եկել ՊՈԱԿ-ի գործունեության և հայակական թանգարանային ոլորտի կադրերի պատրաստման վերաբերյալ զեկույցով: ՊՈԱԿ-ի փորձագետը ակտիվ մասնակցել է բոլոր քննարկումներին և միջոցառումներին, հանդիպել թանգարանային և ժառանգության ոլորտի տարբեր մասնագետների հետ, ձեռք բերել մասնագիտական գրականություն և այլ նյութեր:

Ծրագրի ավարտին ներկայացված ցուցահանդես-նախագիծը հիմնված է եղել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահպանվող գորտակերպ կշռաքար-հմայիլի (16-րդ դ. Ք. Ա.) և Բրիտանական թանգարանի ֆոնդերում պահվող նմանատիպ արժեքների համադրման և «երկխոսության» վրա: Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ Մեծամորի կշռաքար-հմայիլը և դրա հետ կապված ուսումնասիրությունները նոր տեղեկություններ են տալիս` Բրիտանական թանգարանի կողմից ժամանակին ձեռք բերված, բայց քիչ ուսումնասիրված համանման արտեֆակտերի վերաբերյաÕ ¬: Հայաստանի մասնակցության հովանավորութունը ստանձնած «Դրեզդենի պետական արվեստի հավաքածուներ» ժառանգության կենտրոնի ներկայացուցիչը տեղում ծանոթացել է հայկական տաղավարի ցուցադրությանը: Հատկանշական է, որ արդեն իսկ կան հրավերներ, որոնք վկայում են Բրիտանական թանգարանի սույն ծրագրի շրջանակներում և Դրեզդենում աշխատանքները շարունակելու շահագրգռվածության մասին:  

Ծրագրին մասնակցության արդյունքում բազմակողմանի փորձից բացի, ձեռք են բերվել մասնագիտական նյութեր, որոնց օգտագործման նախադրյալները կան ժառանգության պահպանության ոլորտում, մասնավորապես  ՊՈԱԿ-ի տեղական և միջազգային գործունեության պրակտիկայում:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms