Արտգործնախարարությունը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին մոտ 50 միլիոն դրամի անձնագիր է տրամադրել
SOCIETYԱրտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը իրեն 49 միլիոն 320 հազար դրամ հատկացնելու համար՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի փոխհատուցման նպատակով:
Ըստ նախագծի՝ 2016 թ. 3–րդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում տրամադրվել է վավերական 783 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (131 գործ), Հալեպում (623 գործ), Լիբանանում (19 գործ), Բաղդադում (10 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Որպես նպատակ և խնդրի լուծում է նշված այն, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



