Երեւանում զինված անձը հարձակվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա
SOCIETYԵրեւանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 9:11-ի սահմանում: Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ըստ shamshyan.com-ի՝ ՀԱԹ թաղամասի Անդրանիկ փողոցում գործող խանութներից մեկում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա առավոտյան ժամը 9-ի սահմանում դիմակավորված անձը զենքը պահելով ՝ նրանից գումար է պահանջել: Դիմակավորված անձը կրակոցներ է արձակել խանութում, սակայն, գործը ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



