Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
SOCIETYԱդիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի Է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնում:
«Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում ԷլեկտրաԷներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս եւ Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ Է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Անջատումների մեծ մասը բաժին Է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի Է մնացել ավելի քան 180 հազար մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



