Կարապետյան-Սենեկալ զույգը գեղասահքի կարճ ծրագրից հետո 11-րդն է
SPORTԳեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը Զագրեբում «Golden Spin of Zagreb 2016»-ի կարճ ծրագրից հետո հավաքած 51.74 միավորով 11-րդ հորիզոնականում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:
Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 9-ին: «Golden Spin of Zagreb 2016»-ն ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում:
Կարապետյան-Սենեկալ պարային զուգը նախորդ տարի դարձել էր այս մրցաշարի բրոնզե մեդալակիր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



