Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Կոռուպցիայի հետքերով

ANALYSIS

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։

Այս ինֆորմացիան բավականին լայն տարածում և արձագանք գտավ օրերս։ Բնական էր, որ այս ամենին չէր կարող չարձագանքնել քաղաքապետը։ Նա այսօր ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում եղել են բավականին ուշագրավ դիտարկումներ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորև։ Կոռուպցիան նոր չէ, որ արմատացել է հայկական միջավայրում և բավականին վտանգավոր թափ է հավաքել։ Սա բնորոշ է մեր տնտեսական կացութաձևն ու սոցիալական միջավայրն ունեցող գրեթե բոլոր երկրներին։ Սակայն բոլորը չէ, որ կոռումպացված են։

Հենց այս հանգամանքն ի նկատ ունի քաղաքապետը, երբ նշում է. «մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորիդ աշխատանքը»։ Բոլոր ոլորտներում էլ կան այդ մեկ կամ մի քանի անազնիվները, այստեղ խնդիրը պետք է լինի նրանց շատ արագ բացահայտել և հեռացնել համակարգից, իհարկե, ենթարկելով քրեական համապատասխան պատասխանատվության։ Երկրորդ դիտարկումը, որ անում է քաղաքապետը, բավականին ուշագրավ է։ Պարզվում է, միայ այս տարվա ընթացքում, քաղաքապետարանի 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից։ Կարծում եմ, յուրաքանչյուր նման դեպքի համար, քաղաքապետարանը կարող է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Սա կնպաստի նաև հասարակության հետ կապերի ամրապնդմանը և աշխատանքաին ոճի թափանցիկությանը։

Իհարկե, լավ է որ քաղաքապետն արդեն բաց տեքստով ու առանց ենթատողերի, խոսում է նման երևույթների մասին ու տալիս համապատասխան հանձնարարականներ։ Քաղաքապետի երրորդ կարևոր դիտարկումը ոչ թե մեսսիջ էր, այլ բաց տեքստով զգուշացում իր աշխատակիցներին։ Կարծում ենք, ոչ հրապարակային խոսակցություններում, հենց այդ նույն բաժնի պետերի հետ, եղել են որոշակի քննարկումներ և պայմանավորվածություններ, որոնք քաղաքապետն իր խոսքում անվանում է սկզբունքներ։ Նա բաց տեքստով զգուշացնում է, որ այդ սկզբունքները պետք է պահպանվեն, այլապես կգործի նույն մոտեցում՝ հեռացում աշխատանքից։ Սակայն հարկ է արձագանքել, որ հասարակության վստահությունը վերականգնվելու մասով, խիստ խախտումներ արածները կարող են ենթարկվել նաև քրեական պատասխանատվության ` փոխհատուցման սկզբունքի կիրառումով։

Կարևոր էր նաև քաղաքապետի հաջորդ հանձնարարականը, որում ի մասնավորի ասվում էր. «Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»։ Սա խոսում է հետևողականության և գործողություններ կատարելու կամքի մասին։ Այս ամենը կարող է իրավմամբ իրացվել և կյանքի կոչվել, եթե քաղաքապետի թիմն աշխատի այս նույն սկզբունքներով և չխախտի այն պայմանավորվածությունները, որոնք ունեն։ Կարծում ենք, քաղաքապետն ունի այնքան լծակներ և հետևողականություն, որի արդյունքում իրականություն կդառնան այս մոտեցումները և հանձնարարությունները։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee