Դեկտեմբերի 10-ից Հյուսիսային պողոտայում կբացվի Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառ
SOCIETYԴեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Ամանորի եւ Սուրբծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Ինչպես այսօր տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից 22։00-ն:
Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



