Մխիթարյանը հավատում է՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` «Կարմիր սատանաները» կարող են պայքարել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար:
«Երբեք մի ասա երբեք: Հիշում եմ, որ մի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 8 միավորով առաջ էր «Մանչեսթեր Սիթի»-ից, սակայն զիջեց վերջում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք են միայն հաղթանակներ: Պետք է վերջ տանք ոչ-ոքի խաղալուն: Ամեն մի հանդիպում իր կարևորությունն ունի: Կարող ես պարտվել հետնապահին և հաղթել առաջատարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու գնդակի առավելությամբ հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



