Սոչիում կկանգնեցվի Նիկիտա Սիմոնյանի արձանը
SOCIETYՍոչիում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ «Ֆիշտ» մարզադաշտի առջեւ կկանգնեցվի Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի արձանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիմոնյանը:
«Բոլորը կհարցնեն, թե ինչու Է Սոչիում հայտնվել Նիկիտա Պավելի Սիմոնյանը, չԷ որ նա ապրել Է Սուխումում: Բայց ես ծնվել եմ Արմավիրում եւ այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի: Այդ պատճառով Է Կրասնոդարի երկրամասի մարզական կոմիտեն առաջարկել իմ թեկնածությունը»,- ասել Է նա:
2018 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարը կկայանա 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



