Ինչու են հայ հայտնիները նախընտրում կարմիր զգեստ. ում է ավելի սազում
PHOTOTert.am Life-ը գրում է
Աստղային գույն համարվող կարմիրը միշտ նույնացվել է կենսունակության, էներգիայի, գեղեցկության և ակտիվության հետ և պատահական չէ, որ գրեթե բոլոր կանանց զգեստապահարանում կարմիր զգեստն ունի իր ուրույն տեղը: Այն բոլոր ժամանակներում ամենաժամանակակիցն ու նորաձևն է:
Կարմիրը համարձակության ու կրքի գույնն է, այն կրում են ինքնավստահ, ուժեղ, համարձակ ու իրենց ցանկալի համարող կանայք: Այն արքայական հպարտություն ունեցող կանանց համար է, միաժամանակ ամենականացին ու գեղեցիկը, առավել ևս, երբ խոսքը զգեստի մասին է:
Միջոցառումներին, երեկույթներ, ամսագրերում, հեռուստաեթերում հայտնի մարդկանց կարող ենք տեսնել հենց կարմիր զգեստով: Այդ զգեստով նրանք ցույց են տալիս իրենց ողջ հմայքը:
Եթե որոշել եք կարմիր գույնի զգեստ հագնել, պետք է ուշադրություն դարձնեք աքսեսուարների ընտրությանն ու ճիշտ դիմահարդարմանը: Դիմահարդարվելիս պետք է ընդգծեք կա´մ աչքերը, կա´մ շուրթերը, իսկ պայուսակն ու կոշիկը պետք է լինեն մարմնագույնի, ոսկեգույնի, արծաթագույնի երանգների մեջ:
Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիների հմայքն ընդգծող կարմիր զգեստները, թե ում է ավելի սազում գնահատեք ինքներդ:
Լիլիթ Հովհաննիսյան
Անահիտ Սիմոնյան
Նազենի Հովհաննիսյան
Արփի Գաբրիելյան
Գայանե Ասլամազյան
Մարիամ Մելիքյան
Հռիփսիմե Հակոբյան