Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

POLITICS

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս  անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»,- նշել է Կա րեն Կարապետյանը:  

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարևորել է «Հորիզոն 2020» և միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը և ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատ ականի՝ Սևծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները: Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել և գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն  կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ  գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մաÕ �նավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ:  

Վարչապետ Կարապետյանը կարևորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը և ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտութÕ �անը և հարակից այլ ճյուղերին,  որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:

Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությո ւնը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:

Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ  ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրներ, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր:

Վարչապետն առաջարկել է հստակ ձևակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը և ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին և տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու և նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնե սին ներգրավելու հնարավորությունը: «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը:  

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել:  Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահÕ « հետ ու հարցը քննարկել:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձևով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա և այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME