Հայկական կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակվի
SOCIETYԵրեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը կրկեսի պատմության մասին գիրք կհրատարակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ գիրքն արդեն տպարանում է եւ շուտով պատրաստ կլինի: «Գիրքը վերնագրել եմ «Հայկական կրկես»: Այնտեղ զետեղված են հայկական կրկեսի ավանդույթները` սկսած կրկեսի պատմության ակունքներից մին չեւ ժամանակակից կրկես»,-ասաց Սոս Պետրոսյանը, հավելելով, որ գիրքը նախատեսված չէ վաճառքի համար: «Գիրքը կբաժանեմ կրկեսի բացման օրը»,-ասաց նա:
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով` կրկեսի վերանորոգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով եւ նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2017-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



