Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Մերի Մակարյան. «Դա հայկական բարդույթ է»

PHOTO

Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Մերի Մակարյանը հանրության մեջտպավորված է բացասական կերպարներովՇատերը նրան նույնացնում են էկրանայինկերպարների հետթեև Մերին միշտ նշում էոր ինքն ու իր կերպարները հակառակ բևեռներեն:

Վերջերս Մերին նկարահանվել է բազմասերիանոց նոր ֆիլմումորում մարմնավորել է գլխավոր հերոսուհու դրական կերպարըԱյս կերպարը տրամագծորեն  տարբերվում  է նրա մյուս դերերից:  Tert.am Life-ի հետ զրույցում Մերին խոսել   է նոր կերպարիֆիլմի բացտեսարանների մասին:

-Մերիվերջերս ներկայացել ես բազմասերիանոց նոր ֆիլմումորտեղ մարմնավորածդկերպարը շատ է տարբերվում մինչև հիմա խաղացածդ դերերից: Խաղում ես բարդիրավիճակում հայտնված սպասուհու դրական կերպարԳիտեմոր վաղուց էիր ուզումդրական հերոսուհու մարմնավորելԻ՞նչ էր քեզ համար նշանակում այս փոփոխությունը:

-Տարիներ առաջ ինձ անհանգստացնում էին իմ մարմնավորած բացասական կերպարները: Հիմա՝ բացարձակ: Շատ են հարցնում, թե ինչո՞ւ եմ բացասական  դերեր  վերցնում:  Ասեմ, որ ինչքան էլ բարդ է, ես դրանցից չեմ վախենում: Մտավախություն  չունեմ, թե  մարդիկ իմ մասին ինչ կմտածեն, վստահ եմ, որ մեր հասարակությունն այնքան գիտակից է, որ կերպարը չի նույնացնի  իմ անձի հետ: Սակայն եղել են նաև նման այդպիսի դեպքեր, ինչը նորմալ եմ ընդունում:

«Դժվար ապրուստն» իմ առաջին դերասանական աշխատանքն էր ու տպավորվել է մարդկանց մեջ: Ինչ խոսք, դժվար է բացասական դեր խաղալ այնպես, որ դիտողին համոզես, ինձ մոտ ստացվեց: Դրա մասին ես շատ եմ խոսել: Դրանից հետո ռեժիսորներն էլ  բացասական կերպար ընտրելիս միշտ ինձ հիշում են: Այդպես իրենց համար հեշտ է, քանի որ պատրաստի կերպար եմ: Ինչպես գիտեք, հայկական սերիալներում, չեն աշխատում դերասանների հետ:

Այս նոր ֆիլմում հերոսուհիս մի քիչ այլ է՝ նա չարանում է կյանքի դժվարություններից, դառնում սպասուհի, հետո սիրահարվում է, խաբվում ու որոշում վրեժ լուծել:  Նա ուժեղ, կամային կնոջ կերպար է, որն ինձ ավելի հոգեհարազատ է:

-Ինչպե՞ս սկսեցիր այլևս չանհանգստանալ բացասական կերպարներ մարմնավորելուհամար:

-Ես կուզեի խաղալ գեղարվեստական լուրջ ֆիլմում, որտեղ իր ասելիքով ու անհատականությամբ    ամբողջական մշակված, յուրահատուկ կնոջ կերպարում կլինեմ: Հուսամ՝ մի օր իմ երազանքս կիրականանա, իսկ այժմ  չեմ համարում, որ մինչև հիմա իմ խաղացած կերպարները բացասական  են եղել: Դրանք չեն եղել կինոյի աղջկա, պուպուշ, անմեղ, բայց իրենց դիմագիծն ունեցող կանանց կերպարներ են: Յուրաքանչյուր բացասական կերպարի կարող ես հասկանալ, եթե խորանաս դրդապատճառների մեջ: Մարդը չար կամ ընդգծված բացասական  չի ծնվում: Այլ հարց է, որ կա մարդ, ով կյանքի հարվածներից չարանում է, ագրեսիվ դառնում կամ հուսալքվում:

«Առաջնորդներում» իմ կերպարի հերոսուհին անտեր աղջիկ է եղել, բուժքույր է աշխատել, հասել է նրան, որ տնօրենը ամուսնացել է իր հետ: Նա երազել է հարուստ լինել և պայքարել է դրա համար: Բացասակա՞ն է կերպարը, չէի ասի: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նա խելացի է, լավ է պատկերացնում կյանքը:

-Ինքդ ունեցե՞լ ես այնպիսի դժվարություններորոնք քեզ են կանգնեցրել չարանալուսահմանին:

- Բոլորն են ունենում նման պահեր, բայց ես չեմ գնացել չարին պատժելու գործնական քայլերի: Ես իմ տեսակով ներողամիտ եմ, հանգիստ: Ռիսկային և կոնֆլիկտային չեմ:

-Ամեն դեպքումսպասուհու դերը քեզ համար նոր ամպլուա էրԻնչպե՞ս էիր քեզ զգում այդկերպարումԻ վերջոինքդ էլ ես հարմարվել բացասական կերպարներինգիտես խաղալունրբությունները:

-Չի կարելի ասել՝ հարմարվել եմ, կերպարին չեն հարմարվում, ուղղակի մարմնավորում են ու հնարավորինս  լավ: Ցանկացած նոր կերպար աշխատանք է պահանջում: Ես իմ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում, ինչքան էլ դա լինի սերիալ, որի մասին տարբեր կարծիքներ են հնչում, ընդ որում՝ ավելի շատ բացասական: Այս սերիալում նաև ռեժիսորի հետ աշխատանք կար, ինչն ինձ շատ դուր եկավ:

-Այդ ֆիլմը քննարկվում է նաև քո մասնակցությամբ բաց տեսարանների տեսանկյունիցՔեզհամար ո՞րն է բաց տեսարանների սահմանը:

-Քանի դեռ ֆիլմը եթեր չի գնացել, քննարկումները չի կարելի լուրջ համարել: Քանի որ ես  դերասանուհի  եմ, հասկանում եմ, որ եթե ուզում ես ցույց տալ, օրինակ, լոգանքի տեսարան, չես կարող վերարկուով լողանալ: Միևնույն ժամանակ, կան նորմեր, որոնք պահպանվում են. ամեն ինչ արվում է, որպեսզի բաց տեսարանի տպավորություն լինի:

Բաց տեսարաններ, որպես այդպիսին, չեն եղել,  եթե մարդու ուսը կամ ոտքը երևում է, դա դեռ բաց տեսարան չէ: Հայկական ֆիլմերում ավելի շատ բաց տեսարանի իմիտացիա է ստեղծվում, քան հենց բաց տեսարան է նկարահանվում: Առհասարակ, մենք հիացմունքով ենք նայում արտասահմանյան ֆիլմերում գրագետ արված «բաց տեսարանները», իսկ մեզանում չի ստացվում: Դա էլ հայկական բարդույթ է, որը քննարկման այլ թեմա է:

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns