Այս զույգը ամուսնական լուսնակարներ անելու համար սպասել է 70 տարի (լուսանկարներ)
PHOTOԾանոթացեք Ֆերրիս և Մարգարեթ Ռոմեյրիների հետ: Այս զույգն օրերս նշել է իր պսակադրության 70-ամյակը: Ներկայացնում ենք այս զույգի սիրո խելահեղ պատմությունը:
Ֆերրիսը 90 տարեկան է, իսկ Մարգարեթը՝ 89: Վերջիններս ծանոթացել են դպրոցական հասակում և սիրահարվել: Ռոմեյրիներն ամուսնացել են 1946 թվականին, սակայն այդ արարողությունից գեթ մեկ լուսանկար չեն ունեցել: 70-ն անց զույգին հայտնի լուսանկարիչ Լարա Կարտերն առաջարկել է իր պրոֆեսիոնալ օգնությունը, ինչի շնորհիվ էլ զույգն այժմ ունի այս գեղեցիկ լուսանկարները:
Լուսանկարիչը նշում է, որ այն սերը, որ կա զույգի մեջ` անհնար է չնկատել: Նրանք մինչ այժմ ապրում են այն տանը, որը 65 տարի առաջ միասին են կառուցել: Չնայած նրան, որ զույգն այնքան էլ շատ գումար չունի, ավելի շատ սեր, հոգատարություն և հարգանք է տածում միմյանց նկատմամբ: