Կանայք պետք է հեռու մնան այս խմիչքից
PHOTOԿանանց ամենաշատը վնասում է գարեջուրը: Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գարեջուրը համարվում է կանանց առողջության ամենակործանիչ խմիչքը: Գարեջուրը վատ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, սակայն առավել վնասակար ազդեցություն է թողնում կանանց վրա:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է ոչ միայն փչացնել կնոջ կառուցվածքը, այլ նաև հորմոնալ մի շարք խանգարումներ առաջացնել:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս խմիչքի շնորհիվ հեշտությամբ կարելի է քաշն ավելացնել: Մեկ գարեջրի շիշը պարունակում է 200-ից 250 կկալ, այն գրգռում է ախորժակը, քանի որ հիմնական բաղադրիչները խթանում են սննդի պահանջարկը:
Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խանգարումներ: Կինը կարող է ավելի դյուրագրգիռ, անհավասարակշիռ դառնալ: Այս ամենից խուսափելու համար, անհրաժեշտ է հետևել սննդակարգին և ընտրել այն խմիչքները, որոնք օգտակար են:
Անի Գևորգյան