Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրվա բաղադրատոմսը. Մեղրով տորթ «Ամանորյա»

PHOTO

cooks.am-ը գրում է.

Բաղադրիչներ

Խմորի համար
ալյուր – 380 գր
շաքարավազ – 220 գր
ձու – 3 հատ
կարագ – 75 գր
մեղր – 2 ճ/գդ
կոնյակ – 2 ճ/գդ
սոդա – 1 թ/գդ
Բիսկվիթը ցողելու համար՝
թեյ սև – 100մլ
կիտրոն – 2 շերտ
Ցիտրուսային կրեմի համար
հյութ նարինջի – 150 մլ
հյութ կիտրոնի – 2 ճ/գդ
կիտրոն – 100գր(կեղև)
նարինջ – 50գր(կեղև)
ձու – 3 հատ(դեղնուց)
ալյուր – 2ճ/գդ
շաքարավազ – 4 ճ/գդ
աղ – 1 պտղունց
Թթվասերով կրեմի համար
թթվասեր – 1 կգ(30% յուղայնությամբ)
շաքարավազ – 220 գր
խտացրած կաթ – 3 ճ/գդ

վանիլին – 1 տաշեղ
Ձևավորման համար՝
ջեմ նարինջի – 2 ճ/գդ(կամ միջին թանձրության մեղր)
ընկույզ – 100 գր
թխվածքաբլիթ – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակ

  • Հրակայուն ամանում հարում ենք ձուն և շաքարավազը մինչև համասեռ զանգված
    ստացվի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագը, մեղրը, կոնյակը և սոդան(սոդան կարիք չկա նախապես քացախով մարելու կամ փխրեցուցիչով փոխարինելու, քանի որ մեղրի հետ խառնուրդը կապահովի անհրաժեշտ արդյունք)։
    mexrov-tort-amanorya-2
  • Ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման
    աստիճանի, բայց չենք եռացնում։ Կրակը թուլացնում ենք և այդ վիճակում խառնում ևս
    10 րոպե։
    mexrov-tort-amanorya--3
  • Ավելացնում ենք մաղած 300 գր ալյուրը և լավ խառնում ենք։
    mexrov-tort-amanorya-4
  • Խմորը վերցնում ենք գոլորշու վրայից։ Աշխատանքային մակերեսի վրա 80 գրամ ալյուր ենք ցանում և վրան դնում տաք խմորը։ Հունցում ենք, մինչև էլաստիկ զանգված ստացվի։
    mexrov-tort-amanorya-5
  • Գունդը բաժանում ենք 6 մասի։
    Խմորի 1 մասը դնում ենք հանվող 25 սմ տրամագծով կաղապարի մեջ և
    գրտնակում ենք։
    mexrov-tort-amanorya-6
  • Զգուշորեն տեղափոխում ենք չոր յուղաթղթի վրա և մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 4-4,5 րոպե։ Բիսկվիթը պետք է ոսկեգույն երանգ ստանա, բայց ոչ չորանալու աստիճան։ Եզրերը թխվածքաբլիթի պես չոր պետք է չլինեն։
    mexrov-tort-amanorya-7
  • Եթե շերտը թխվելու ընթացքում սկսի փքվել, պետք է ծակծկենք պատառաքաղով։
    Թխված և սառած բիսկվիթների եզրերը հավասարեցնում ենք։
    mexrov-tort-amanorya-8
  • Ցիտրուսային կրեմի համար հանում ենք 1 կիտրոնի և կես նարնջի կեղևը։ Կիտրոնից 2 ճ/գդ հյութ ենք քամում, իսկ 2 նարնջից` 150 մլ։
    Կաթսայում խառնում ենք ցիտրուսների հյութերը, կեղևները, շաքարավազը, 1 պտղունց աղը, մաղած ալյուրն ու դեղնուցները և դնում ենք կաթսան միջին կրակի վրա և անընդհատ հարելով հասցնում եռման աստիճանի։ Կրակը թուլացնում ենք և շարունակում եփել ևս 1,5-2 րոպե` անընդհատ խառնելով։ Ուշադիր պետք է լինենք, որ կաթսայի տակը չկպչի։
    mexrov-tort-amanorya-9
  • Կրեմն անցկացնում ենք մանր անցքերով քամիչով և դնում մի կողմ։
    Բիսկվիթները ցողելու համար շատ թունդ և քաղցր թեյ ենք պատրաստում` ավելացնելով 2 կտոր կիտրոն:
    mexrov-tort-amanorya-10
  • Թթվասերով կրեմի համար կտրատում ենք երկայնքով վանիլինի տաշեղը, դանակի սայրով մաքրում ենք սերմերը։
    mexrov-tort-amanorya-11
  • Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, խտացրած կաթը և վանիլի սերմերը և  ձեռքի հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստացվի։
  • Բիսկվիթը դնում ենք մատուցարանի վրա։ Թեյը քսում ենք մակերեսին շատ բարակ
    շերտով։ Վրայից հավասարաչափ տարածում ենք ցիտրուսային միջուկը։
    mexrov-tort-amanorya-12
  • Ապա ցիտրուսային միջուկի վրայից քսում ենք թթվասերային կրեմի շերտը։
    mexrov-tort-amanorya-13
  • Հավաքում ենք բիսկվիթները` կատարելով նույն գործողությունը բոլոր շերտերի համար։ Վերևի շերտի վրա ցիտրուսային միջուկ չենք քսում։
    Տորթի վերևի հատվածը և կողքերը պատում ենք թթվասերային կրեմով։
    mexrov-tort-amanorya-14
  • Ընկույզը մանրացնում և խառնում ենք թխվածքաբլիթի կամ բիսկվիթի փշրանքի հետ։
    mexrov-tort-amanorya-15
  • Եզրերն ու կողքերը պատում ենք փշրանքով. դա հարմար է անել լայնաշեղբ դանակով։
    mexrov-tort-amanorya-16
  • Մակերեսին մեղրով կամ ցիտրուսային ջեմով նախշեր ենք անում և տեղափոխում ենք պատրաստի տորթը սառնարան ողջ գիշեր։
    mexrov-tort-amanorya-17
  • Պատրաստի տորթ ձևավորում ենք ըստ  ցանկության, օրինակ պատրաստի թխվածքաբլիթներով:
    mexrov-tort-amanorya-19

Փոքր-ինչ ժամանակատար և ծախսատար, բայց արդյունքում շատ համեղ մեղրով տորթ:)

Շեֆ Խոհարար
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced