Շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին»` ճամպրուկում
SOCIETYՊԵԿ–ի աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Թեհրան–Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը:
Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց: Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Սև շուկայում այս տեսակի թմրանյութի իրացման 1 կգ–ի գինը տատանվում է 200000–300000 ԱՄՆ դոլարի շրջանակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



